Սիրելի՛ մանկավարժ,

Բարի գալուստ «ՏՀՏ գործիքների կիրառումը ներառող դասավանդման համատեքստում» վերապատրաստման ինքնուղղորդվող դասընթաց (այսուհետ՝ դասընթաց)։

Դասընթացը ներառում է 3 թեմա.

  • Առցանց համագործակցության միջավայրեր և հաղորդակցման գործիքներ , 
  • Ուսումնառության կառավարման համակարգեր,
  • Առաջընթացի գնահատման առցանց գործիքներ։

 

 



Սիրելի՛ մանկավարժ, 

Դուք ընտրել եք ինքնաուղղորդվող մի դասընթաց, որը վերաբերում է կրթության մեջ առավել հաճախ հանդիպող դժվարություններից մեկին` սովորողների վարքագծի կառավարմանը։


Դասընթացը ներառում է 2 թեմա․

  • Դասարանի կառավարման հիմնահարցը, 

  • Կանխատեսելի անցանկալի վարքագծի հաղթահարման քայլերը։

 
 

Հարգելի՛ մանկավարժ, 

բարի գալուստ «Գենդերային բաղադրիչի ներառումը ուսուցիչների՝ ներառող դասավանդման կարողությունների շարունակական զարգացման համատեքստում» վերապատրաստման ինքնուղղորդվող դասընթաց (այսուհետ՝ դասընթաց)։ 

Դասընթացը բաղկացած է 4 ենթաթեմայից։ Դրանք կտրամադրեն և կզարգացնեն գենդերային տեսանկյունից ներառող դասավանդման սկզբունքների, մարտավարությունների և տարբեր մեթոդների վերաբերյալ գիտելիք ու հմտություններ։ 

Դասընթացը կձևավորի նաև վերլուծական անդրադարձ և ինքնավերլուծություն կատարելու, աղջիկ և տղա աշակերտների ուսումնառության ոճերը և կարիքները հասկանալու և կարևորելու կարողություն։ Այն ունի  տեսական և գործնական մասեր:       

Դասընթացի շրջանակում Ձեզ կներկայացվի նաև քննադատական մտածողության գնահատման և զարգացման բազային մոդել, որը հնարավորություն կտա Ձեզ գնահատել Ձեր քննադատական մտածողության մակարդակը սույն թեմայի համատեքստում քննարկվող խնդիրների առնչությամբ։ Դրա միջոցով կզարգացնեք ինքնավերլուծական և ինքնագնահատման հմտություններ, որոնք Դուք կկարողանաք կիրառել նաև մասնագիտական գործունեության ընթացքում առհասարակ:

Դասընթացի տևողությունը՝ 5 ժամ։


ԵՆԹԱԹԵՄԱՆԵՐ

Ենթաթեմա 1- «Գենդեր» հասկացություն. իմաստաբանական դաշտ

Ենթաթեմա 2- Քննադատական մտածողությամբ քննել գենդերազգայուն կրթության վերաբերյալ հարցերը

Ենթաթեմա 3 - Գենդերացված ուսումնառություն և գենդերազգայուն ու գենդեր-արձագանքող կրթություն

Ենթաթեմա 4 - Գենդերային խնդիրներ և կրթություն. օրենսդրական դաշտ 

 

 


Սիրելի՛ ուսուցիչ, 

Դուք ընտրել եք սովորողի ուսումնառության ռազմավարությունների վերաբերյալ ինքնուղղորդվող մի դասընթաց, որն օգնում է սովորողներին հասկանալ իրենց սովորելու գործընթացը:

Դասընթացը ներառում է 3 թեմա. 

  1. Սովորածի մտապահում,
  2. Ուսումնառության ռազմավարություններ,
  3. Մետաճանաչողություն, քննադատական ու բարձր կարգի մտածողություն:

  

 



Սիրելի՛ մանկավարժ, 


Դուք ընտրել եք ինքնաուղղորդվող մի դասընթաց, որը վերաբերում է կրթության առավել արդիական ուղղություններից մեկին` Ուսումնաառության համընդհանուր ձևավորմանը։ 


ՈւՀՁ-ն կրթության և դասավանդման ժամանակակից մի գործնական մոտեցում է, որը վերջին տարիներին լայնորեն կիրառվում է զարգացած կրթական համարակրգ ունեցող մի շարք երկրներում։ Այն, ինչ սովորելու եք այս ինքնաուղղորդվող դասընթացի ընթացքում կիրառելի է կրթության և' առերես, և՛ առցանց եղանակների դեպքում։  Դասընթացը բաղկացած է չորս առանձին թեմաներից, որոնցից յուրաքանչյուրն ունի երկու-երեք ենթաթեմա։

Դասընթացի թեմաներն են.

  1. Ուսումնառութան համընդհանուր ձևավորում․ Ներածություն

  2. Նյութի ներկայացման ձևերի բազմազանություն

  3. Գործելու և գիտելինքերն արտահայտելու ձևերի բազմազանություն

  4.  Ներգրավման ձևերի բազմազանություն