Դասի կառուցվածքի և ուսումնական գործընթացի կազմակերպման ձևերի հարցը էական նշանակություն ունի ժամանակակից դասի տեսության և պրակտիկայի մեջ, քանի որ  դրանցից է մեծապես կախված ուսուցման արդյունավետություն։


Բնությունն ուսումնասիրում են ֆիզիկան, կենսաբանությունը, աշխարհագրությունը, քիմիան և այլ գիտություններ: Բնությունն ուսումնասիրող գիտություններն ունեն ընդհանուր անվանում՝ բնական գիտություններ: Բնական գիտությունների ուսումնասիրությունների արդյունքներն օգնում են մարդուն բնությունից ստանալ այն, ինչ անհրաժեշտ է մարդուն՝ կյանքի որակը բարձրացնելու, ճիշտ և լավ ապրելու համար՝ հնարավորինս քիչ վնաս հասցնելով նրան: